Բրենթֆորդի արքան վերադարձել է. Թոնին 8 ամսվա դադարից հետո առաջին գոլը խփեց 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Բրենթֆորդը» սեփական հարկի տակ մրցում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
«Մեղուների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ Իվան Թոնին, ով 19-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գրավեց «անտառապահների» դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։
Նշենք, որ 27-ամյա հարձակվողը 8 ամսվա որակազրկումից հետո առաջին հանդիպումն է անցկացնում և ընթացիկ մրցաշրջանում խփեց նաև առաջին գոլը։
Հիշեցնենք, որ Թոնին 2023 թ. մայիսին անօրինական խաղադրույքներ կատարելու համար որակազրկվել էր 8 ամսով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Իվան Թոնի, Նոթինգհեմ Ֆորեսթ