Պարագվայի գլխավոր մարզիչ. «Մենք պայքարում էինք առյուծի պես, իսկ մրցակցիը ոչինչ չէր կարողանում անել»
Պարագվայի գլխավոր մարզիչ. «Մենք պայքարում էինք առյուծի պես, իսկ մրցակցիը ոչինչ չէր կարողանում անել»
05/07/2026 - 17:41

Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն խոսել է ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի թիմից կրած պարտության (0:1) մասին, հայտնում է France24-ը։

«Մենք պայքարում էինք առյուծի պես, իսկ մրցակիցը ոչինչ չէր կարողանում անել։ Ֆրանսիան հաղթեց անհատական վարպետության և VAR-ի կողմից նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։

Մենք տքնաջան աշխատեցինք` արդյունքի հասնելու համար, բայց գիտակցում էինք, որ պետք է պայքարենք։

Մեզ 16 տարի պահանջվեց աշխարհի առաջնությանը նորից որակավորվելու համար։ Համեմատության համար` նշեմ, որ Կիլիան Մբապեն առաջին իսկ փորձից դարձել է աշխարհի չեմպիոն, երկրորդ անգամ հասել է եզրափակիչ, իսկ այժմ պայքարում է լավագույն ռմբարկու դառնալու համար»,- ասել է արգենտինացի մասնագետը։

Ֆրանսիան Պարագվային հաղթել է 70-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026