«Բորնմութը» կրկնել է «Արարատի» ու «Նյուրնբերգի» տպավորիչ ցուցանիշը 📸
«Բորնմութը» կրկնել է «Արարատի» ու «Նյուրնբերգի» տպավորիչ ցուցանիշը 📸
27/11/2026 - 10:12

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Բորնմութը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Սելտային» ու կրկնել Երևանի «Արարատի» և «Նյուրնբերգի» տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։

«Բորնմութը» դարձել է պատմության մեջ միայն երրորդ ակումբը, որը եվրագավաթներում նորամուտը նշելուց հետո հաղթել է մեկնարկային 5 խաղերում։

Առաջինը նման հաջողության հասել է գերմանական «Նյուրնբերգը»` 5 անընդմեջ հաղթանակ տանելով Եվրոպանան չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգա) խաղարկության 1961/62 մրցաշրջանում։

«Արարատը» նման ցուցանիշ ունեցել է ՈՒԵՖԱ-ի գավաթի (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգա) խաղարկության 1972/73 մրցաշրջանում։

Երևանյան ակումբը մրցաշարի առաջին փուլերում երկու խաղում էլ հաղթել է նախ` Կիպրոսը ներկայացնող Լառնակայի ԵՊԱ-ին (1:0 և 1:0), ապա` շվեյցարական «Գրասհոպերսին» (3:1 և 4:2)։

Մրցաշարի երրորդ փուլի առաջին խաղում Նիկոլայ Գլեբովի գլխավորած թիմը Երևանի «Հրազդան» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Կայզերսլաութերնին»։ Պատասխան մրցավեճում, սակայն, գերմանական ակումբը հաղթել է նույն հաշվով, այնուհետև «Արարատին» պարտության մատնել հետխաղյա 11-մետրանոցներով ու շարունակել պայքարը։

Հավելենք, որ «Բորնմութը» 15 միավորով Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026