Բենզեման Ռեալի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին🎥

Բենզեման Ռեալի կազմում խփած գոլերի քանակով հավասարվեց Ռաուլին🎥

13/05/2022 - 00:53

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Լևանտեի» դեմ։

Հանդիպման 19-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 2:0։

Ինչպես տեղեկացնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը, ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում խփեց իր 323-րդ գոլն ու այդ ցուցանիշով հավասարվեց ակումբի լեգենդար նախկին ավագ Ռաուլին։

«Արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Բենզեման ու Ռաուլն այժմ միասին կիսում են երկրորդ հորիզոնականը։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել միայն 603, իսկ Ռաուլին` 741 հանդիպում։

Հավելենք, որ «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն, 450 գոլով, Կրիշտիանու Ռոնալդուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022