Բենզեման մեղավոր է ճանաչվել Վալբուենայի գործով դատավարության ժամանակ

Բենզեման մեղավոր է ճանաչվել Վալբուենայի գործով դատավարության ժամանակ

24/11/2021 - 14:11

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման Վերսալի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել` կապված Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մատյո Վալբուենայի հայտնի գործի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Բենզեման մեղավոր է ճանաչցել շանտաժի փորձի համար։ Ըստ դատարանի` ֆուտբոլիստը չի գիտակցել իր գործողությունների հանցավոր բնույթի մասին։

Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման և ստիպված կլինի վճարել նաև 75 հազար եվրո տուգանք, ինչն առավելագույն պատիժն է նման մեղադրանքի դիմաց։

Հատկանշական է, որ գործով զբաղվող դատախազը պահանջել է 10 ամսվա պայմանական ազատազրկում, սակայն դատավորը, ի վերջո, վճռել է, որ այն պետք է լինի 1 տարով։

Նշենք, որ Կարիմ Բենզեման, ով հերքում էր իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, վճռի հրապարակման օրը չի ներկայացել դատարան։

Հիշեցնենք, որ 2015 թ. Կարիմ Բենզեման Վալբուենային սպառնացել էր, որ նրա մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ կհրապարակի, ինչից հետո երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվել էին հավաքականից։

Այդ դեպքի հետևանքով երկու ֆուտբոլիստներն էլ բաց թողեցին Եվրո-2016-ն ու ԱԱ-2018-ը։ Այդ մրցաշարերի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը դարձավ համապատասխանաբար Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի չեմպիոն։

Բենզեման «եռագույնների» կողմից կրկին հրավեր ստացավ 2021 թ. մայիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022