Բելգիան վստահ հաղթեց Էստոնիային և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

Բելգիան վստահ հաղթեց Էստոնիային և նվաճեց ԱԱ ուղեգիր🎥

14/11/2021 - 10:00

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Էստոնիայի ընտրանու դեմ։

Ռոբերտո Մարտինեսի սաները բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 3:1 հաշվով։

«Կարմիր սատանաների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Քրիստիան Բենտեկեն, Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Տորգան Ազարը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Էրիկ Սորգան։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուելս 5:1 Բելառուս

E խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Բելգիա – 19 միավոր
  2. Ուելս – 14 միավոր
  3. Չեխիա – 11 միավոր
  4. Էստոնիա – 4 միավոր
  5. Բելառուս – 3 միավոր

Այսպիսով, Բելգիայի հավաքականը որակավորման փուլի վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար և նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022