Բարսեղյանը հերթական գոլն է խփել` գրավելով նախկին թիմի դարպասը🎥

Բարսեղյանը հերթական գոլն է խփել` գրավելով նախկին թիմի դարպասը🎥

17/10/2021 - 20:04

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Աստանան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Կայսարին»։

Հանդիպման 74-րդ րոպեին «Աստանայի» կազմից աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը` գրավելով իր նախկին թիմի դարպասը։

Հավելենք, որ հայազգի հարձակվողը Ղազախստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել 23 հանդիպման և խփեց 7-րդ գոլը ու իր թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է։ Այդ ցուցանիշով լավագույնը 17 գոլով Մարին Տոմասն է, ով ընդհանրապես գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։

«Կայսարի» կազմից հանդիպմանը մասնակել է նաև Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը` 81-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։

Այս հաղթանակից հետո «Աստանան» վաստակեց 56 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Տոբոլին» գերազանցելով 1 միավոր։

«Կայսարն» էլ մնաց նախապես վաստակած 16 միավորով և զբաղեցնում է նախավերջին` 13-րդ հորիզոնականը։ Ակումբն արդեն դուրս է մնացել Ղազախստանի Պրեմիեր լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երկրորդ դիվիզիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022