Բարսելոնան վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Գրանադայի դեմ խաղում🎥

Բարսելոնան վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Գրանադայի դեմ խաղում🎥

08/01/2022 - 23:26

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։

Ամեն դեպքում, Խավիի սաներին հաջողվեց 57-րդ րոպեին բացել խաղի հաշիվը. աչքին ընկավ Լյուկ դե Յոնգը` եզրափակելով Դանի Ալվեսի փոխանցումը։

80-րդ րոպեին Գավին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից, ինչից հետո «բլաուգրանասը» մնաց 10 ֆուտբոլիստներով։

«Գրանադան», ստանալով քանակական առավելություն, խաղավարտին մոտ ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, ինչն էլ տվեց իր արդյունքը. 89-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո տանտերերի կազմից հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Պուերտասը։

Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտեց 1:1 հաշվով։

«Բարսելոնան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Գրանադան», 24 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022