«Բարսելոնան» Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
«Բարսելոնան» Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
10/06/2026 - 15:32

«Բարսելոնան» որոշել է «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք չբերել Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը, հաստատում է Marca-ն։

«Բլաուգրանան» մինչև հունիսի 15-ը ներառյալ կարող է 30 միլոիոն գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց մտադիր չէ օգտվել պայմանագրային այդ հնարավորությունից։

«Կապտանռնագույնների» որոշման վրա ազդել է ինչպես «Նյուքասլից» Էնթոնի Գորդոնի տեղափոխությունը, այնպես էլ Ռեշֆորդի բարձր աշխատավարձը, նրա տարիքն ու վատ խաղը պաշտպանությունում։ Վճռորոշ է եղել ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խոսքը։

28-ամյա եզրայինն ավարտված մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Բարսելոնայում», 49 խաղում գրանցել է 14-ական գոլ ու ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026