Բարսելոնան պաշտոնապես հռչակվեց Իսպանիայի չեմպիոն ?

Բարսելոնան պաշտոնապես հռչակվեց Իսպանիայի չեմպիոն ?

28/04/2019 - 00:40

Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լևանտեին»: Կատալոնական թիմը հաղթեց 1:0 հաշվով՝ Լա լիգայի ավարտից 3 տուր առաջ ապահովելով չեմպիոնի կոչումը:

Միակ գոլը հանդիպման 62-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Լա լիգայի վերջին 3 տուրերից առաջ անհասանելի է դառնում «Աթլետիկոյի» համար՝ առաջ լինելով 9 միավոր: Անձնական խաղերում կատալոնացիներն առավելություն ունեն:

«Բարսելոնան» պատմության մեջ 26-րդ անգամ հռչակվում է Իսպանիայի չեմպիոն:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022