Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Կավանիի հետ

Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Կավանիի հետ

20/12/2021 - 16:23

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Աղբյուրի փոխանցմամբ` ուրուգվայցի հարձակվողը համաձայնել է առաջին 6 ամսում «բլաուգրանասի» կազմում հանդես գալ նախատեսվածից ցածր աշխատավարձով, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։

Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ է, քանի որ այն տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե «Մանչեսթեր Յունայթեղը» համաձայնի խզել պայամանգիրը Կավանիի հետ։

Եթե դա տեղի ունենա, ապա արդեն 2022 թ. հունվարին «Բարսելոնան» կկարողանա պայմանագիր կնքել Էդինսոն Կավանիկ հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022