Բարսելոնան Ուեսկայի դեմ խաղին մեկնել է ավտոբուսով, որպեսզի գումար խնայի

Բարսելոնան Ուեսկայի դեմ խաղին մեկնել է ավտոբուսով, որպեսզի գումար խնայի

05/01/2021 - 16:36

Ինչպես տեղեկացնում է Onze Tv-ն, իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ուեսկայի» դեմ կայացած (0։1) խաղին «Բարսելոնան» համանուն քաղաք մեկնել է ավտոբուսով, որպեսզի գումար խնայի։

Հաղորդվում է, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ ճանապարհի վրա «Բարսելոնան» ավտոբուսով նույն ժամանակն է ծախսելու ծախսելու, ինչ ինքնաթիռով, քանի որ քաղաքների միջև հեռավորությունը 229 կմ է։

Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբն այդ քայլին գնացել է, որպեսզի խնայի 30 հազար եվրո, քանի որ ներկա պահին «Բարսելոնան», կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնվել է ֆինանսական վատ վիճակում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023