Բարսելոնան շարունակում է հիացնել` վստահ խաղով ջախջախելով Օսասունային🎥

Բարսելոնան շարունակում է հիացնել` վստահ խաղով ջախջախելով Օսասունային🎥

14/03/2022 - 01:48

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրեց «Օսասունայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Խավիի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «բլաուգրանան» մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պիեր-Էմերիկ Օբամեյանֆն ու Ռիկի Պուչը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 51 միավոր և վերադարձավ 3-րդ հորիզոնական։

«Օսասունան», 35 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022