«Բարսան» վստահ խաղով հաղթեց «Ռեալին»` 29-րդ անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն 🎥
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն». «Բարսելոնան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
«Բլաուգրանայի» հաղթական գոլերն առաջին խաղակեսում խփեցին Մարկուս Ռեշֆորդն ու Ֆերան Տոռեսը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 91-ի։ «Բարսելոնան» առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` դառնալով Իսպանիայի չեմպիոն։ «Ռեալը» 77 միավորով երկրորդ տեղում է։
Կատալոնական գրանդը Պրեմիերայի չեմպիոնությունը նվաճեց երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 29-րդ անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml