Բարսան որևէ հնարավորություն չտվեց Էլչեին` հաղթելով խոշոր հաշվով🎥

Բարսան որևէ հնարավորություն չտվեց Էլչեին` հաղթելով խոշոր հաշվով🎥

17/09/2022 - 23:20

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան»` «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, մրցեց «Էլչեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից կրկին արդյունավետ հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին` դառնալով դուբլի հեղինակ։

Լեհ հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Խավիի թիմի կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 16 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Էլչեն», 1 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022