«Բարսան» որոշում է կայացրել Ֆերան Տոռեսի ապագայի վերաբերյալ
«Բարսելոնան» չի ուզում վաճառել ակումբի հարձակվող Ֆերան Տոռեսի տրանսֆերը, հաստատում է Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանան» որոշել է նոր պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Իսպանացի հարձակվողը կատալոնական գրանդում հանդես է գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml