Բարխուան. «Ստիպված երեխաների եմ խաղացնում. շատ վնասվածք ունեցողներ ունենք»

Բարխուան. «Ստիպված երեխաների եմ խաղացնում. շատ վնասվածք ունեցողներ ունենք»

07/11/2021 - 11:30

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սելտային»` ձեռքից բաց թողնելով 3 գնդակի առավելությունը. գրանցվեց 3:3 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սերխի Բարխուանը.

«Ափսոս չկարողացանք Լա լիգայում առաջին արտագնա հաղթանակը տոնել, սակայն մենք պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես այս հանդիպման առաջին խաղակեսում։

Ստիպված երեխաների եմ խաղացնում, քանի որ շատ վնասվածք ունեցողներ ունենք։ Երբ բոլորը վերականգնվեն, մեր թիմը միանշանակ ավելիին ընդունակ կլինի։

Հնարավոր չէ հաջողություն գրանցել, երբ այդքան շատ բացակայողներ կան։ Երբ բոլորն առողջ են, և՛ մարզումներն են ավելի լավ մթնոլորտում անցնում, և՛ ձևավորվում է առողջ մրցակցություն. բոլորը ցանկանում են խաղալ։

Վնասվածքների շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես սպանում է ինձ։ Այժմ մենք շատ տարօրինակ իրավիճակում ենք և կցանկանայի` այն այլևս չկրկնվի։ Այս ամենը ես չեմ փորձում օգտագործել որպես արդարացում, բայց այն, իրոք, խաղում է իր դերը»,- Բարխուանի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ տարբեր վնասվածքների պատճառով «Բարսելոնայի» կազմից բացակայում եմ դարպասապահ Նորբերտո Նետոն, պաշտպաններ Ժերար Պիկեն, Սերժինիո Դեստն ու Մուսա Վագեն, կիսապաշտպաններ Պեդրին ու Սերժի Ռոբերտոն, հարձակվողներ Ուսման Դեմբելեն, Սերխիո Ագուերոն ու Մարտին Բրեյթվեյթը։

Ըստ որոշ տեղեկությունների` «Սելտայի» դեմ խաղում վնասվածք են ստացել նաև Անսումանե Ֆաթին ու Էրիկ Գարսիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022