Բավարիան չի նկատում մրցակիցներին. մյունխենցիները ջախջախեցին Շտուտգարտին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Յուլիան Նագելսմանի սաները որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Սերժ Գնաբրին, ով բոլոր 5 գոլերում էլ ունեցավ մասնակցություն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ և երկու գոլային փոխանցում։
«Բավարիայի» կազմից ևս երկու գոլ էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 40 միավոր և շարունակում է զբաղեցնել 1-ին հորիզոնականը։
Նշենք, որ «Բավարիան», անկախ մյուս հանդիպումների արդյունքներից, դարձավ Բունդեսլիգայի ձմեռային չեմպիոն։
«Շտուտգարտը», 17 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Յուլիան Նագելսման, Շտուտգարտ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի