«Բավարիան» Բունդեսլիգայի վերջին տուրում ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
«Ռեկորդ մայսթերից» հեթ-տրիկ գրանցեց Հարի Քեյնը, որը 36 գոլով առաջնության լավագույն ռմբարկու դարձավ։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Տոմ Բիշոֆն ու Նիկոլաս Ջեքսոնը։ Հյուրերի գոլը խփեց Սայիդ Էլ Մալան։
«Բավարիան» 89 միավորով գրավեց առաջին տեղը։ «Քյոլնը» 32 միավորով պայքարն ավարտեց 14-րդ տեղում։
Մյունխենյան գրանդը հանդիպումից հետո նաև Բունդեսլիգայի չեմպիոնական «Արծաթե սկուտեղը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml