Արսեն Զախարյանը կարող է փոխել ակումբը
Արսեն Զախարյանը կարող է փոխել ակումբը
05/05/2026 - 16:40

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է վարձավճարով տեղափոխվել Սլովենիան ներկայացնող «Ցելյե», հայտնում է Sport24-ը։

«Զախարյանի` վարձավճարով «Ցելյե» տեղափոխությունը միշտ հավանական է, բայց մենք նաև այլ տարբերակներ ունենք։ Ներկա պահին ոչինչ չենք քննարկում, ուստի մինչև մրցաշրջանը չավարտվի պետք չէ սպասել գործարքի։

Եթե խոսենք առկա տարբերակների մասին, ապա Եվրոպայից ստացած առաջարկներն առավելություն ունեն։ Իրականում «Ռեալ Սոսիեդադը» չի ուզում բաժանվել նրանից։ Այժմ դժվար է հաստակ բան ասելը։ Ամեն ինչ ավելի պարզ կդառնա մեկ ամսից»,- ասել է Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Գենադի Գոլուբինը։

Գոլուբինը նաև Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» մարզական տնօրենն է։

22-ամյա Զախարյանն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 20 խաղում 1 գոլ է խփել։ Նա շատ հանդիպումներ բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026