«Ատլետիկոն» Գրիզմանի վերջին խաղում ջախջախիչ պարտություն կրեց «Վիլյառեալից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Վիլյառեալից»։
«Դեղին սուզանավից» դուբլ գրանցեց Այոզե Պերեսը, մեկական գոլ խփեցին Դանի Պարեխոն, Ժորժ Միկաուտաձեն ու Պապե Գեյեն։ «Ռոխիբլանլոսից» աչքի ընկավ Մարկ Պուբիլը։
Մադրիդյան գրանդի կազմում վերջին հանդիպումն անցկացրեց ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու (212 գոլ) Անտուան Գրիզմանը։ Ֆրանսիացի հարձակվողը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիում»։
«Վիլյառեալը» 72 միավորով առաջնությունն ավարտեց 3-րդ, իսկ «Ատխետիկոն»` 69 միավորով 4-րդ տեղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml