Ավստրալիան հաղթեց ԱՄԷ-ին` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥

Ավստրալիան հաղթեց ԱՄԷ-ին` ստանալով միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք🎥

08/06/2022 - 00:09

Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ-ի շրջանակում, Քաթարում կայացած խաղում, միմյանց դեմ մրցեցին Ավստրալիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում Ավստրալիան հաղթեց 2:1 հաշվով։

Գրեհեմ Առնլոդի թիմի կազմից աչքի ընկան Ջեքսոն Իրվինն ու Այդին Հրուստիչը, իսկ ԱՄԷ-ի միակ գոլը խփեց Կայո Կանեդոն։

Այսպիսով, «ագեվազները» իրավունք ստացան անցնկացնել միջմայրցամաքային անցումային հանդիպում և կպայքարեն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Հունիսի 13-ին` Քաթարի Էր Ռայանի «Ահմբեդ բին Ալի» մարզադաշտում, Ավստրալիայի հավաքականը կմրցի Պերուի ընտրանու դեմ։

Նշենք, որ հունիսի 14-ին էլ նույն մարզադաշտում կկայանա ևս մեկ միջմայրցամաքային անցումային հանդիպում և միմյանց դեմ կմրցեն Կոտա Ռիկան ու Նոր Զելանդիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_a

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022