Ասվտրալիան  11-մետրանոցներով հաղթեց Պերուին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Ասվտրալիան 11-մետրանոցներով հաղթեց Պերուին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

14/06/2022 - 01:11

Քաթարի Ալ Ռայան քաղաքում` «Ահմադ բին Ալի» մարզադաշտում, կայացավ ԱԱ-2022-ի միջմայրցամաքային առաջին անցումային հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Ավստրալիայի ու Պերուի հավաքականները։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։

Հարվածաշարի ժամանակ ավելի դիպում գտնվեցին ավտրալացիները, ովքեր հաղթեցին 5:4 հաշվով։

Այսպիսով, Ավստրալիայի հավաքականը 6-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր և ընդգրկվեց մրցաշարի D խմբում ու կմրցի Ֆրանսիայի, Դանիայի ու Թունիսի դեմ։

Հավելենք, որ «ագեվազները» 5-րդ անգամ անընդմեջ են նվաճում ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022