«Ասթոն Վիլան» խոշոր հաղթեց «Ֆրայբուրգին»` նվաճելով Եվրոպա լիգայի տիտղոսը 🎥
«Ասթոն Վիլան» խոշոր հաղթեց «Ֆրայբուրգին»` նվաճելով Եվրոպա լիգայի տիտղոսը 🎥
21/05/2026 - 00:51

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ասթոն Վիլան» 3:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Բեշիկթաշ Պարկ» ստադիոնում կայացած խաղում անգլիական ակումբի գոլերը խփեցին Յուրի Տիլեմանսը, Էմիլիանո Բուենդիան ու Մորգան Ռոջերսը։

Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 30 տարի անց տիտղոս նվաճեց։ «Վիլան» 1996 թվականին դարձել էր Անգլիայի Լիգայի գավաթակիր։

«Առյուծները» 44 տարի եվրագավաթային մրցաշարում հաղթեցին։ Ակումբը 1982 թվականին նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) տիտղոսը։

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին էլ կարիերայում 5-րդ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը։ Բասկ մասնագետը «Սևիլիայի» ղեկին մրցաշարը հաղթել է երեք անգամ։ Նա նշանակությամբ երկրորդ եվրագավաթի տիտղոսը մեկ անգամ էլ նվաճել է «Վիլյառեալի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026