Ամորիմը մոտ է իտալական գրանդը գլխավորելուն
Ռուբեն Ամորիմը «Միլանը» գլխավորելու հիմնական թեկնածուն է, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալացի մասնագետը պատրաստ է ընդունել «Ռոսոներիի» առաջարկը և բաց է հետագա համագործակցության համար։
Իտալական գրանդը գլխավորելու թեկնածուներից է նաև «Ալ Ահլին» մարզող Մաթիաս Յայսլեն, բայց սաուդյան ակումբը խոշոր փոխհատուցում է պահանջում գերմանացի մասնագետի տեղափոխության համար։
«Միլանը» 10 օրից ավելի է բանակցում է «Քրիստալ Փելասից» հեռացած Օլիվեր Գլասների հետ, բայց կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։
Ամորիմի նախորդ աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդում» էր, որտեղից 41-ամյա մասնագետը հեռացել է այս տարվա հունվարին։ Պորտուգալացին «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. նոյեմբերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml