ԱՄՆ-ի սահմանապահները 7 ժամ հարցաքննել են Իրաքի հավաքականի ֆուտբոլիստին
ԱՄՆ-ի սահմանապահները 7 ժամ հարցաքննել են Իրաքի հավաքականի ֆուտբոլիստին
07/06/2026 - 13:46

Իրաքի ազգային հավաքականի` ԱՄՆ ժամանելուց հետո հարձակվող Այմեն Հուսեյնին սահմանապահները բերման են ենթարկել, տեղեկացնում է Flashscore-ը։

Իրավապահները 30-ամյա ֆուտբոլիստին առանձնացրել են Իրաքի հավաքականի պատվիրակության մյուս անդամներից և օդանավակայանում պահել շուրջ 7 ժամ, որոնք նրան հարցաքննել են ու ենթարկել որոշ ստուգումների, անցկացրել վարչական ու ստուգողական ընթացակարգեր։

Հուսեյնի հայրը 2008 թվականին` բանակում ծառայության ժամանակ զոհվել է` մասնակցելով «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններին։

2014թ. «Ալ Քարմայի» ֆուտբոլիստի եղբորն առևանգել են «Իսլամական պետության» գրոհայինները, ինչից հետո նա անհայտ կորած է համարվում։

Իրաքի հավաքականը մեկնել է ԱՄՆ` մասնակցելու ԱԱ-2026-ին։ «Միջագետքի առյուծները» մրցաշարի I խմբում հունիսի 17-ին կհանդիպեն Նորվեգիային, հունիսի 23-ին` Ֆրանսիային, իսկ հունիսի 26-ին` Սենեգալին։

Հիշեցնենք, որ իրաքցիներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 40 տարի անց և պատմության մեջ միայն երկրորդ անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026