Ամենամեծ էկրանն ու լավագույն վայրը Երևանում՝ Մունդիալի խաղերը դիտելու համար

Ամենամեծ էկրանն ու լավագույն վայրը Երևանում՝ Մունդիալի խաղերը դիտելու համար

23/11/2022 - 18:11

4 տարին մեկ երկիր մոլորակը միահամուռ կերպով սկսում է հետևել տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Այս տարի այն անցնում է մի փոքր անսովոր պայմաններում, մասնավորապես՝ ձմռանը։ Ֆուտբոլի «ձմեռային» ռեժիմն իր հետ որոշակի փոփոխություններ է առաջ բերել ֆուտբոլային երկրպագուների համար։

Այս տարի թեև ամառային «հարմարավետ» եղանակը չի ուղեկցում Ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները, սակայն գարեջուրն ու ֆուտբոլային մթնոլորտը նոր հասցե են գտել Երևանում, ոչ բացօթյա, բայց նույնքան տրամադրող։ Սարյան 22 հասցեում՝ Telcell Football Fest by Platform-ն իր դռներն է բացել Ֆուտբոլի սիրահարների համար, ովքեր ցանկանում են լավագույն վայրում դիտել Աշխարհի առաջնության խաղերը։

Քաղաքի կենտրոնում, անկախ եղանակային պայմաններից, տաք և հարմարավետ դիտումներ՝ շատ մեծ էկրանով և հիանալի մթնոլորտում։
Telcell Football Fest by Platfrom-ում կարող եք վայլել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան լավագույն գարեջրերն ու եթե անգամ աշխատանքից հոգնած և քաղցած գաք Պլատֆորմ, կլցվեք այնպիսի էներգիայով, որը կվերացնի ձեր հոգնածությունը, դե իսկ քաղցը կվերացնի տեղում գործող խոհանոցն իր համեղ խորտիկներով։


Տեղում Ձեզ սպասում են անակնկալներ և զեղչեր Telcell Wallet-ով վճարումներ կատարելու դեպքում։ Մրցույթներ և խաղարկություններ։ Բայց ամենակարևորը՝ Platform-ում դուք կզգաք ձեզ համաֆուտբոլային տոնի մի մասը՝ անկախ նրանից, որ Երևանում եք, ոչ թե Կատարում։

Տոմսերը կարող եք գնել․

https://telcellwallet.page.link/Fifa_2022

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022