Ալբանիան խփեց Եվրոների պատմության ամենաարագ գոլը🎥
Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Ալաբնիայի հավաքականը մրցում է Իտալիայի թիմի դեմ։
Ալբանացիները պարզապես ապահովեցին հանդիպման շոկային մեկնարկը և 22-րդ վայրկյանին բացեցին հաշիվը. աչքի ընկավ Նեդիմ Մայրամին։
Opta-ն գրում է, որ այդ գոլն ամենաարագն է դարձել Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռուսաստանի հավաքականի հարձակվող Դմիտրի Կիրիչենկոյին, որը Եվրո-2004-ի խմբային փուլում Հունաստանի դարպասը գրավել էր 64-րդ վայրկյանին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Նեդիմ Բայրամի