Ազար. «Ցանկանում եմ խաղալ և հաճույք ստանալ»

Ազար. «Ցանկանում եմ խաղալ և հաճույք ստանալ»

15/03/2023 - 09:07

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը նշել է, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

«Երբ քեզ կարևոր ես զգում, վստահություն ունես, աջակցում են նաև երկրպագուները, ամեն ինչ ավելի հեշտ է։ Երբ գիտես, որ լավագույնն ես, ակնհայտ է, հնարավոր է, նաև ինչ-որ բանի կարիք ունենաս, բայց մարդկանց ավելի հեշտ է քեզ հասկանալ։

Երբ դու դժվար ժամանակահատված ես ունենում, մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ դու կարող ես լավ խաղալ: Իսկ ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Խաղալ և հաճույք ստանալ, ժամանակ անցկացնել դաշտում, բաց թողնել ինչ-որ բան, հաջողության հասնել և կրկին վստահություն ձեռք բերել։

Ես կարոտում եմ այդ ամենը և ցանկանում եմ խաղալ ու հաճույք ստանալ դաշտում։ Մարզումները լավ են, սակայն այն, ինչ մեզ օգնում է կյանքում, հանդիպումներն են։

Հոգուս խորքում հույս ունեմ, որ կարող եմ ինչ-որ բանի հասնել, և որ մարզիչը դեռ հույս է կապում ինձ հետ։ Տեսնենք՝ կկարողանա՞մ խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։

Արդյո՞ք կասկածում եմ, որ կխաղամ։ Կասկածելու տեղ, անկասկած, ունեմ։ Արդեն 3 ամիս է անցել, երբ Անչելոտին վերջին անգամ ինձ դաշտ է դուրս բերել Լա լիգայի շրջանակում։ Ես պետք է մարզումների ժամանակ նրան ապացուցեմ, որ կարող է ինձ վրա հույս դնել։

Խնդիրն այն է, որ կան խաղացողներ, ովքեր լավ են խաղում, թիմը հաղթում է, իսկ կազմը փոխելն արդեն բարդ է։ Ես, հավանաբար, ավելի քիչ եմ արժանի նրա աչքում, քան մյուսները: Պետք է նրան հարցնել»- բելգացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RTBF-ն։

Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դաշտ է դուրս եկել միայն 7 անգամ` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023