ԱԱ-2026. Պորտուգալիան հիասթափեցրեց` չկարողանալով հաղթել ԿԴՀ-ին 🎥
ԱԱ-2026. Պորտուգալիան հիասթափեցրեց` չկարողանալով հաղթել ԿԴՀ-ին 🎥
17/06/2026 - 22:58

ԱԱ-2026-ի K խմբի առաջին տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Պորտուգալիայի ազգային հավաքականները ոչ-ոքի (1:1) գրանցեցին։

«Սելեսաոյից» հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ժոաու Նևեշը, որին մրցակիցը 45+5-րդ րոպեին պատասխանեց Յոհան Վիսայի դիպուկ հարվածով։

Պորտուգալիան, չնայած 75 տոկոս տարածքային առավելություն ուներ, բայց գործում էր շատ իներտ և միայն դարպասի գրավման դրվագում դիպուկ հարված կատարեց։

Պորտուգալիան ու ԿԴՀ-ն 1-ական միավոր վաստակեցին։ J խմբի մյուս խաղում կմրցեն Ուզբեկստանի և Կոլումբիայի հավաքականները, մեկնարկը` ժամը 6:00-ին։

Հիշեցնենք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Մունդիալին մասնակցում է 1974 թվականից ի վեր առաջին անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026