ԱԱ-2026. Շվեյցարիան քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցն է` 11-մետրանոցներով հաղթելով Կոլումբիային 🎥
Շվեյցարիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցն է։
Մուրատ Յակինի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով (4:3) հաղթեց Կոլումբիայի հավաքականին։
Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 0:0 հաշվով։
Հարվածաշարի ժամանակ վճռորոշ եղան կոլումբացիների ֆուտբոլիստներ Դավինսոն Սանչեսի ու Կուչոյի վրիպումները։ Շվեյցարացիներից նշակետից աչքի ընկնել չկարողացավ Մանուել Ականջին։
Այսպիսով, Շվեյցարիան 72 տարի անց դուրս եկավ Մունդիալի քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 12-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 5:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml