ԱԱ-2026. Շվեդիայի հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Շվեդիայի հավաքականի հայտացուցակը 📸
12/05/2026 - 21:20

Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու աշխարհի 2026թ. առաջնությանը։

Դարպասապահներ` Վիկտոր Յոհանսոն («Սթոք Սիթի», Անգլիա), Քրիստոֆեր Նորդֆելդ (ԱԻԿ), Յակոբ Ցետերստրյոմ («Դերբի Քաունթի»)։

Պաշտպաններ` Յալմար Էկդալ («Բարնլի», Անգլիա), Գաբրիել Գուդմունդսոն («Լիդս», Անգլիա), Իսակ Հին («Ատալանտա», Իտալիա), Էմիլ Հոլմ («Յուվենտուս», Իտալիա), Գուստավ Լագերբիլկե («Բրագա», Պորտուգալիա), Վիկտոր Լինդելյոֆ («Ասթոն Վիլա», Անգլիա), Էրիկ Սմիթ («Սանկտ Պաուլի», Գերմանիա), Կառլ Ստարֆելտ («Սելտա», Իսպանիա), Էլիոթ Ստրաուդ («Մյոլբյու»), Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա)։

Կիսապաշտպաններ` Տահա Ալի («Մալմյո»), Յասին Այարի («Բրայթոն», Անգլիա), Լուկաս Բերգվալ («Տոտենհեմ», Անգլիա), Յեսպեր Կալստրյոմ («Ուդինեզե», Իտալիա), Կեն Սեմա («Պաֆոս», Կիպրոս), Մաթիաս Սվանբերգ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Բեսֆորտ Զենելի («Յունիոն Սենթ Ժիլուազ», Բելիգա)։

Հարձակվողներ` Ալեքսանդր Բերնհարդսոն («Հոլշտայն Քիլ», Գերմանիա), Էնթոնի Էլանգա («Նյուքասլ», Անգլիա), Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ», Անգլիա), Գուստավ Նիլսոն («Բրյուգե», Բելգիա), Բենյամին Նյուգրեն («Սելթիկ», Շոտլանդիա), Վիկտոր Դյոկերեշ («Արսենալ», Անգլիա)։

Անվանի խաղացողներից հայտացուցակից բացակայում են Ռունի Բարդաղջին («Բարսելոնա») և Դեյան Կուլուսևսկին («Տոտենհեմ»)։

Շվեդները նախքան Մունդիալի մեկնարկը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Նորվեգիայի, իսկ հունիսի 4-ին` Հունաստանի հետ։

Գրեհեմ Փոթերի սաներն աշխարհի առաջնության F խմբում հունիսի 15-ին կմրցեն Թունիսի, հունիսի 20-ին` Նիդերլանդների, իսկ հունիսի 26-ին` Ճապոնիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026