ԱԱ-2026. Մբապեի գոլը ծանրագույն հաղթանակ պարգևեց Ֆրանսիային Պարագվայի դեմ խաղում 🎥
ԱԱ-2026. Մբապեի գոլը ծանրագույն հաղթանակ պարգևեց Ֆրանսիային Պարագվայի դեմ խաղում 🎥
05/07/2026 - 09:08

ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Պարագվայի թիմի նկատմամբ։

«Եռագույնների» հաղթանակ գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 7 գոլով նորից գլխավորեց Մունդիալի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նույնքան գոլ ունի նաև Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին։

Մբապեն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրից առաջ է ավելի շատ գոլային փոխանցում (2) կատարելու շնորհիվ։

Դիդյե Դեշամի գլխավորած թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կմրցի Մարոկկոյի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը` ժամը 00:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026