ԱԱ-2026. Խորվաթիան անչափ կարևոր հաղթանակ տարավ Պանամայի նկատմամբ 🎥
ԱԱ-2026. Խորվաթիան անչափ կարևոր հաղթանակ տարավ Պանամայի նկատմամբ 🎥
24/06/2026 - 12:09

ԱԱ-2026-ի L խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի ազգային հավաքականը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Պանամայի թիմի նկատմամբ։

Զլատկո Դալիչի գլխավորած թիմի հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Անտե Բուդիմիրը։ «Օսասունայի» հարձակվողն ընդմիջմանն էր փոխարինման դուրս եկել։

Խորվաթները 3 միավորով խմբում երրորդն են։ Պանաման պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ ու խմբային փուլի ավարտից հետո կավարտի մրցելույթը Մունդիալում։ Խմբի առաջատարը 4 միավորով Անգլիան է։ Նույնքան միավորով երկրորդը Գանան է։

Վերջին` երրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Պանամա – Անգլիա` 28.06, 1:00
  • Խորվաթիա – Գանա` 28.06, 1:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026