ԱԱ-2026. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»)։
Պաշտպաններ` Յոզուա Կիմիխ, Ալեքսանդր Պավլովիչ, Ջոնաթան Տահ (բոլորը` «Բավարիա»), Վալդեմար Անտոն, Նիկո Շլոտերբեկ, Ֆելիքս Նմեչա (բոլորը` «Բորուսիա Դորտմունդ»), Նաթանիել Բրաուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Պասկալ Գրոս («Բրայթոն», Անգլիա), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Անգելո Շթիլեր («Շտուտգարտ»), Մալիկ Թիաու («Նյուքասլ», Անգլիա)։
Կիսապաշտպաններ/հարձակվողներ` Լեոն Գորեցկա, Լենարտ Կառլ, Ջամալ Մուսիալա (բոլորը` «Բավարիա»), Նադիեմ Ամիրի («Մայնց»), Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա), Մաքսիմիլիան Բայեր («Բորուսիա Դորտմունդ»), Կայ Հավերց («Արսենալ», Անգլիա), Ջեյմի Լևելինգ, Դենիզ Ունդավ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Լերոյ Սանե («Գալաթասարայ», Թուրքիա), Նիկ Վոլթեմադե («Նյուքասլ»)։
40-ամյա Մանուել Նոյերը հավաքական է վերադարձել երկու տարվա դադարից հետո։ Լեգենդար դարպասապահը «Բունդեսմանշաֆթի» կազմում վերջին հանդիպմանը մասնակցել է 2024թ. հուլիսի 5-ին` Իսպանիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում։
«Բունդեսթիմը» նախքան Մունդիալը մայիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ֆինալդիայի, իսկ հունիսի 6-ին` ԱՄՆ-ի հետ։
Գերմանացիներն ԱԱ-2026-ի E խմբում կմրցեն Կյուրասաոյի, Էկբադորի ու Կոտ դ’Իվուարի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml