ԱԱ-2026. Գերմանիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել 🎥
«Լայպցիգի» կիսապաշտպան Ասան Ուդերաոգոն ընդգրկվել է Գերմանիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Բունդեսթիմի» մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը գերմանացիների հայտացուցակում փոխարինել է Լենարտ Կառլին։
«Բավարիայի» 18-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մունդիալը։
Գերմանիայի հավաքականը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 14-ին` E խմբի առաջին տուրում մրցելով Կյուրասաոյի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ասան Ուեդրաոգո, Գերմանիայի հավաքական, Լենարտ Կառլ, Մունդիալ-2026