ԱԱ-2026. Բալոգանը կրկնել է Գարինչայի, Ռոնալդինոյի, Զիդանի յուրահատուկ ցուցանիշը 📸
ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանն աշխարհի առաջնությունների պատմության մեջ յուրահատուկ ցուցանիշ է կրկնել, հայտնում է Mister Chip-ը։
Բալոգանը միայն չորրորդ ֆուտբոլիստն է, որը Մունդիալի փլեյ-օֆֆ-ի խաղում ինչպես գոլ է խփել, այնպես էլ կարմիր քարտ ստացել։
«Մոնակոյի» ֆուտբոլիստը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում 45-րդ րոպեին գոլ է խփել, իսկ 64-ին հեռացվել դաշտից։
Նախկինում նման ցուցանիշ ունեցել են միայն Գարինչան (Բրազիլիա, ԱԱ-1962), Ռոնալդինիոն (Բրազիլիա, ԱԱ-2002) և Զինեդին Զիդանը (Ֆրանսիա, ԱԱ-2006)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, ԱՄՆ հավաքական, Աշխարհի առաջնություն, Գարինչա, Զինեդին-Զիդան, Մունդիալ-2026, Ռոնալդինիո, Ֆոլարին Բալոգան