ԱԱ-2026. Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
55 ֆուտբոլիստ ընդգրկվել է Արգենտինայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված ընդլայնված հայտացուցակում, հայտնում է «Ալբիսելեստեի» պաշտոնական կայքը։
Գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդերլանդներ), Ֆակունդո Կամբեսաս («Ռասինգ Ավելյանեդա»), Սանտիագո Բելտրան («Ռիվեր Փլեյթ»)։
Պաշտպաններ` Ավգուստին Ջայ («Պալմեյրաս», Բրազիլիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել, Գերման Պեսիելա, Մարկոս Ակունյա, Լուկաս Մարտինես (բոլորը` «Ռիվեր Փլեյթ»), Նիկոլաս Կապալդո («Համբուրգ», Գերմանիա), Կևին Մաքալիսթեր («Յունիոն Սենթ Ժիլուազ», Բելգիա), Մարկոս Սենեսի («Բորնմութ», Անգլիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լեոնարդո Բալերդի, Ֆակունդո Մեդինա (երկուսն էլ` «Մարսել»), Լաուտարո Դի Լոլո («Բոկա Խունիորս»), Սայիդ Ռոմերո («Խետաֆե», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Գաբրիել Ռոխաս («Ռասինգ»)։
Կիսապաշտպաններ` Մաքսիմո Պերոնե, Նիկո Պաս (երկուսն էլ` «Կոմո», Իտալիա), Գվիդո Ռոդրիգես («Վալենսիա», Իսպանիա), Անիբալ Մորենո («Ռիվեր Փլեյթ»), Էնցո Ֆեռնանդես, Ալեխանդրո Գառնաչո (երկուսն էլ` «Չելսի», Անգլիա), Ռոդրիգո Դե Պոլ («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Էկզեկիել Պալասիոս, Իգնասիո Ֆեռնանդես (երկուսն էլ` «Բայեր», Գերմանիա), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Ջովանի Լո Չելսո («Բետիս», Իսպանիա), Նիկոլաս Դոմինգես («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Նիկոլաս Գոնսալես, Տիագո Ալմադա (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Կլաուդիո Էչևերի («Ժիրոնա», Իսպանիա), Միլտոն Դելգադո, Թոմաս Արանդա, Լեանդրո Պարեդես (բոլորը` «Բոկա Խունիորս»), Ալան Վարելա («Պորտու», Պորտուգալիա), Վալենտին Բարկո («Ստրաստբուրգ», Ֆրանսիա)։
Հարձակվողներ` Ջուլիանո Սիմեոնե, Խուլիան Ալվարես (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Սանտիագո Կաստրո («Բոլոնիա», Իտալիա), Ֆրանկո Մաստանտուոնո («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ջանլուկա Պրեստիանի («Բենֆիկա»), Մատիաս Սուլե («Ռոմա», Իտալիա), Ֆլակո Լոպես («Պալմեյրաս»), Մատեո Պելեգրինո («Պարմա», Իտալիա)։
Աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալի J խմբում է և հունիսի 16-ին կմրցի Ալժիրի, հունիսի 22-ին` Ավստրիայի, իսկ հունիսի հունիսի 28-ին` Հորդանանի դեմ։
Արգենտինացիները նախքան մրցաշարի մեկնարկը հունիսի 7-ին ընկերական հանդիպում կանցկացնեն հոնդուրասի, իսկ հունիսի 10-ին` Իսլանդիայի հավաքականի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Մունդիալ-2026