ԱԱ-2026. Անգլիան չկարողացավ կոտրել Գանայի դիմադրությունը 🎥
ԱԱ-2026-ի L խմբի երկրորդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը Բոստոնում չկարողացավ հաղթել Գանայի թիմին. կողմերը գոլեր չխփեցին։
«Երեք առյուծները» հանդիպման ընթացքում ունեին 79 տոկոս տարածքային առավելություն, կատարեցին 19 հարված (3-ը` դիպուկ), 633 փոխանցում (586-ը` ճշգրիտ), բայց չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 4 միավորոր խմբի առաջատարն է։ Գանան նույնքան միավորով երկրորդն է, Խորվաթիան` 3 միավորով երկրորդը։ Պանաման միավոր չունի և զրկվել է պայքարը շարունակելու հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml