ԱԱ-2026. ԱՄՆ-ը 10 ֆուտբոլիստով հաղթեց Բոսնիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի տանտերերից Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականը Սան Ֆրանցիսկոյում 2:0 հաշվով հաղթեց Բոսնա և Հերցեգովինային։
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հաշիվը 45-րդ րոպեին բացեց Ֆոլարին Բոլագանը։
«Մոնակոյի» հարձակվողն իր թիմին 64-րդ րոպեին թողեց 10 ֆուտբոլիստով։ Նա կարմիր քարտ ստացավ մրցակցի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչի նկատմամբ թույլ տված կանոնների կոպիտ խախտման պատճառով։
Ամերիկացիներից 82-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Մալիկ Թիլմանը` մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով։
Այսպիսով, ԱՄՆ-ը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կմրցի Բելգիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml