ԱԱ-2022. Մարոկկոն շոկի ենթարկեց Բելգիային` հաղթելով «կարմիր սատանաներին»🎥

ԱԱ-2022. Մարոկկոն շոկի ենթարկեց Բելգիային` հաղթելով «կարմիր սատանաներին»🎥

27/11/2022 - 19:04

ԱԱ-2022-ի F խմբի 2-րդ տուրում Մարոկկոյի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Բելգիայի ընտրանու դեմ։

Կարելի է ասել` անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ մարոկկացիները հաղթեցին 2:0 հաշվով։

Վալիդ Ռեգրագուիի թիմին հաղթանակ պարգևեցին Աբդելհանիդ Սաբիրիի և Զաքարիա Աբդուլհիլալի խփած գոլերը։

Նշենք, որ այս խաղում մեծ հարցեր առաջացրեց «կարմիր սատանաների» դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղը, ով երկու անգամ կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո մարոկկացիները երկու անգամ գրավեցին դարպասը` չնայած առաջին դեպքում հանդիպման գլխավոր մրցավար Սեսար Արթուրո Ռամոսը չեղարկեց Հակիմ Զիեշի խփած գոլը։

Հավելենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Խորվաթիա – Կանադա

Այս հանդիպումից հետո F խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Մարոկկո (անցկացրած երկու հանդիպում) – 4 միավոր
  2. Բելգիա (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր
  3. Խորվաթիա – 1 միավոր
  4. Կանադա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022