ԱԱ-2022. ԱՄՆ-ն անչափ սկզբունքային դիմականությունում հաղթեց Իրանին` դուրս գալով 1/8 եզրափակիչ

ԱԱ-2022. ԱՄՆ-ն անչափ սկզբունքային դիմականությունում հաղթեց Իրանին` դուրս գալով 1/8 եզրափակիչ

30/11/2022 - 01:03

ԱԱ-2022-ի B խմբի 3-րդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Իրանի ընտրանու դեմ։

Այս անչափ սկզբունքային դիմակայությունում գրանցվեց ընդամենը մեկ դարպասի գրավում. ամերիկացիներին հաղթանակ պարգևեց Քրիստիան Պուլիշիչի 38-րդ խփած միակ գոլը։

Այսպիսով, Գրեգ Բերալթերի թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուելս 0:3 Անգլիա

B խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 7 միավոր
  2. ԱՄՆ – 5 միավոր
  3. Իրան – 3 միավոր
  4. Ուելս – 1 միավոր

Հավելենք, որ Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականներր նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Իրանն ու Ուելսը լքեցին հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022