ԱԱ. Կայացավ եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

ԱԱ. Կայացավ եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

26/11/2021 - 20:36

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

12 հավաքականներ կազմեցին 6 զույգ, որոնք հետագայում կպարզեն ՈւԵՖԱ-ի գոտուց աշխարհի առաջնություն ուղևորվող վերջին 3 հաջողակներին։

Նշենք, որ փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչները կկայանան 2022 թ. մարտի 24-25-ին, եզրափակիչները` մարտի 28-29-ին, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։

Այսպիսով, վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա/ Պորտուգալիա – Թուրքիա

Ռուսաստան – Լեհաստան/ Շվեդիա – Չեխիա

Ուելս – Ավստրիա/ Շոտլանդիա – Ուկրաինա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022