Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց Պուշկաշ Ակադեմիայից🎥

Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց Պուշկաշ Ակադեմիայից🎥

08/08/2024 - 20:49

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։

Հանդիպման ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն տանտերերի ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Դեռ ավելին` «Արարատ-Արմենիան» խաղավերջում` 89-րդ րոպեին, ոչ պարտադիր գոլ բաց թողեց ու պարտվեց 0:1 հաշվով. աչքի ընկավ Միքայել Սոյսալոն։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Հունգարիայի Ֆելչուտ քաղաքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023