ԿԼ. «Նոան» մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց «Զիմբրուից» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Քիշնևում ոչ-ոքի գրանցեց «Զիմբրուի» հետ։
Մոլդովական ակումբը 43-րդ րոպեին Շտեֆան Բիցլայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի գավաթակիրը խաղային հսկայական առավելություն ուներ, բայց պարտությունից խուսափեց միայն 89-րդ րոպեին. աչքի ընկավ Վալենտին Կոտսակեն։
Հանդիպման հերոս դարձավ «Զիմբրուի» դարպասապահ Իվան Դոկիչը` կատարելով 5 սեյվ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm