Գործարքը կայացած է. Ժյուլ Կունդեն տեղափոխվում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Ժյուլ Կունդեն տեղափոխվում է Բարսելոնա

27/07/2022 - 19:38

«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում վերջապես հասել են համաձայնության։

«Բլաուգրանան» ֆրանսիացի պաշտպանի հարցում կարողացել է առաջ անցնել «Չելսիից», որը դեռևս մի քանի օր առաջ համաձայնության էր հասել «Սևիլիայի» հետ։

23-ամյա պաշտպանի գործարքն իրականացնելիս կրկին լուրջ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավիի գործոնը, ով ժամանակ առ ժամանակ զրուցել է Կունդեի հետ` մտափոխելով նրան տեղափոխվել հենց «Բարսելոնա», այլ ոչ թե «Չելսի»։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «Բարսելոնան« գործարքի դիմաց վճարելու է 50+10 մլն եվրո, իսկ Կունդեն «բլաուգրանայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հատկանշական է, որ «Չելսին» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց առաջարկել էր 65 մլն եվրո, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, «ազնվականներն» այդ գումարը վճարելու էին մի քանի փուլով ու այն ներառելու էր նաև բազմաթիվ հավելավճարներ։

Բացի դրանից, գործարքի իրականացման հարցում վճռորոշ դերակատարություն է ունեցել նաև Կունդեի ցանկությունը, ով մտադիր չի եղել կարիերան շարունակել «Չելսիի» կազմում։

Հավելենք, որ Ժյուլ կունդեն «Սևիլիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 133 խաղում դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023