Բոսնիացիների դեմ խաղում ամենաշատ վազած ֆուտբոլիստները
Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման (2:1) ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր,- հայտնում է ՀՖՖ-ն:
Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 11899 մետր ցուցանիշով, իսկ երրորդը՝
Արտակ Գրիգորյանը, ով վազել է ընդհանուր առմամբ 11212 մետր: