Վալենսիա vs Լևանտե. 5 փաստ վալենսիական դերբիի մասին

Վալենսիա vs Լևանտե. 5 փաստ վալենսիական դերբիի մասին

29/04/2022 - 15:46

«Վալենսիայի» և «Լևանտեի» միջև դերբին կարելի է ժամանակակից դիմակայություն համարել, սակայն այն տարեց տարի ավելի գրավիչ է դառնում։

Այժմ կներկայացնենք 5 փաստ վալենսիական դերբիի մասին։

1. «Լևանտեն» ավելի շուտ է հիմնադրվել, քան իր անվանի մրցակիցը

Չնայած «Վալենսիան» վերցրել է համանուն քաղաքի անվանումը, «Լևանտեն» ավելի հին հաստատություն է։

«Լևանտեն» հիմնադրվել է 1909 թ.` 10 տարի ավելի շուտ, քան «Վալենսիան»։

2. «Լևանտեն» եղել է «Մեստալիա» մարզադաշտի առաջին հյուրը

«Վալենսիայի» տնային մարզադաշտը՝ «Մեստալիան», ամենահինն է Իսպանիայի ներկայիս բարձրակարգ ակումբների մարզադաշտերի շրջանակում, որը բացվել է դեռևս 1923 թվականի մայիսի 20-ին:

Մարզադաշտի հենց բացման խաղում «Վալենսիան» քաղաքային դերբիի շրջանակում մրցեց «Լևանտեի» դեմ` հաղթելով 1:0 հաշվով։

3. Լա լիգայի շրջանակում առաջին վալենսիական դերբին կայացել է միայն 1963/64 մրցաշրջանում

Չնայած երկու ակումբներն էլ հիմնադրվել են 20-րդ դարի սկզբնամասում` Լա լիգայի շրջանակում «Վալենսիայի» և «Լևանտեի» միջև առաջին հանդիպումը կայացել է միայն 1963 թ. սեպտեմբերի 28-ին, որն ավարտվել է «Վալենսիայի» հաղթանակով` 5:3 հաշվով։

Տասնամյակներ շարունակ ցածր դիվիզիոններում դեգերելուց հետո «Լևանտեն», ի վերջո, 1963/64 մրցաշրջանում նվաճեց Լա լիգայի ուղեգիր։

4. Միստան և «ուրվական» գոլը

2004/05 մրցաշրջանի դերբիներից մեկը դարձավ դարավոր վեճերի և քննարկումների առիթ։

2005 թ. հունվարի 9-ին կայացած խաղում «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթեց մրցակցին, սակայն «չղջիկների» երկրորդ գոլն այդպես էլ չէր գրանցվել։

Բանն այն է, որ «Վալենսիայի» հարձակվող Միգել Անխել Ֆերեր Մարտինեսը, ով առավել հայտնի է որպես Միստա, 59-րդ րոպեին հուժկու հարված կատարեց, ինչից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից և, դարպասային գծից անդրադառնալով, հեռացավ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Տեյշերա Վիտիենեսը դարպասի գրավում արձանագրեց, ինչի արդյունքում «Վալենսիան» վիճահարույց հաղթանակ տոնեց։

5. «Լևանտեն» մրցաշարային աղյուսակում երբեք «Վալենսիայից» բարձր դիրքում չի ավարտել մրցաշրջանը

«Լևանտեն» դերբիի շրջանակում բազմից հաղթել է «Վալենսիային», սակայն երբեք մրցաշրջանը չի ավարտել ավելի բարձր հորիզոնականում, քան «լոս չեն»։

«Լոս Գրանոտասը» մրցաշրջանի վերջում իրենց համաքաղաքացիներին ամենամոտ եղել է 2020/21 մրցաշրջանի ավարտին, երբ «Վալենսիան» զբաղեցրեց 13-րդ, իսկ «Լևանտեն»` 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023