Transfermarkt-ը թարմացրել է Լա լիգայի ֆուտբոլիստների արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Լա լիգայի ֆուտբոլիստների արժեքները

23/07/2020 - 23:06

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօպտիմալ շուկայան արժեքները, Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Ամենաշատ արժեքային աճ գրանցել է «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, ում արժեքն ավելացել է 24 մլն եվրոյով՝ հասնելով 40 մլն եվրոյի։

Մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ավելացել է 18 մլն եվրոյով, որոնց թվում են «Ատլետիկոյի» եզրային պաշտպան Ռենան Լոդին (ներկայիս արժեքը՝ 50 մլն եվրո) և «Սևիլիայի» ֆուտբոլիստներ Լուկաս Օկամպոսն ու Դիեգո Կառլոսը, որոնց երկուսի արժեքը թարմացումից հետո նույնպես դարձավ 50 մլն եվրո։

Եռյակը եզրափակել է «Ռեալի» ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն, ով մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Մալյորկայի» կազմում։ Ճապոնացի վինգերի տրանսֆերային ներկայիս արժեքը բարձրացել է 16․5 մլն եվրոյով՝ հասնելով մինչև 30 մլն եվրո։

«Բարսելոնաի 20-ամյա կիսապաշտպան Ռիկի Պուչը նույնպես բավականին ավելացրել է իր տրանսֆերային արժեքը․ Transfermarkt-ը երիտասարդ կիսապաշտպանի արժեքն ավելացրել է 16 մլն եվրոյով, իսկ այժմ նա գնահատվում է 25 մլն եվրո։

Պուչի խաղընկեր Անսումանե Ֆաթիի տրանսֆերային արժեքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ 17-ամյա պատանու արժեքը առաջնության ավարտից հետո ավելացել է ևս 14 մլն եվրոյով և այժմ նրա շուկայական արժեքը դարձավ 50 մլն եվրո։ Նշենք, որ առաջնության մեկնարկային հատվածում նա գնահվում էր 25 մլն եվրո։

Մի շարք ֆուտբոլիստներ գրանցել են 14 մլն-անոց աճ։ Այդ ֆուտբոլիստների շարքում են «Վիլյառեալի» երկու ֆուտբոլիստներ՝ հարձակվող Ժերար Մորենոն (30 մլն եվրո) և կենտրոնական պաշտպան Պաու Տորես (30 մլն եվրո), ինչպես նաև Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայի Սիմոնը (30 մլն եվրո):

12 մլն եվրոյի աճ են գրանցել հիանալի մրցաշրջան անցկացրած «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Ռեալ Սոսիեդադի» վինգեր Միկել Օյարսաբալը․ երկուսի արժեքն էլ դարձավ 60 մլն եվրո։

Հավելենք, որ դեռևս չի հրապարակվել այն խաղացողների ցանկը, որոնց տրանսֆերային արժեքը նվազել է առաջնության ավարտից հետո։

# , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023