Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով` նվաճելով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կրեմոնեզեի» դեմ։ Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» համար, քանի որ արդեն 11-րդ րոպեին Դավիդ Օկերեկեն հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Սիմոնե Ինձզագիի սաները նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։ Նախքան ընդմիջում միլանյան ակումբն ուներ խաղային տոտալ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումն սկսվեց «ներաձուրիների» առավելության պայմաններում։ 20-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն նրա` ընթացքից կատարած հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Գիլելմո Վիկարիոն։ Սիմոնե Ինձզագիի թիմը չօգտագործեծ իր խաղային առավելությունը, իսկ 40-րդ րոպեին «Ինտերի» համար ամեն ինչ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի Ֆահդ թագավորի անվան «Միջազգային» մարզադաշտում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի 2023 թ. հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ներաձուրիները» փայլուն հանդիպում անցկացրին` երեք անպատասխան գնդալ ուղարկելով «ռոսոներիների» դարպասը։ Սիմոնե Ինձզագիի թիմիի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Էդին Ջեկոն ու Լաուտարո Մարտինեսը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 3:0 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի 3-րդ րոպեին խփած միակ գոլը: Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Ինտերը» մոտակա հետապնդողներ «Լացիոյին», «Ատալանտային» և «Ռոմային» գերազանցում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ Մինչև հանդիպման 90+3-րդ րոպեն «ներաձուրիները» հաղթում էին 2:1 հաշվով, սակայն տանտերերին հաջողվեց փրկել հանդիպումը։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից գոլերը խփեցին Մատեո Դարմիանն ու Լաուտարո Մարտինեսը։ «Մոնցայի» կազմից աչքի ընկավ Պատրիկ Չուրիան, իսկ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Նապոլիի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Էդին Ջեկոյի խփած միակ գոլը։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով իր հիանալի փոխանցումով սկիզբ դրեց «Ինտերի» գոլային գրոհին։ Հավելենք, […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2022 թ. ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչներին, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») – 60 հանդիպում, 43 հաղթանակ Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ») – 53 հանդիպում, 37 հաղթանակ Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») – 54 հանդիպում, 37 հաղթանակ Քրիստոֆ Գալտիե («Նիս», ՊՍԺ) – 46 հանդիպում, 32 հաղթանակ Խավի («Բարսելոնա») – […]
Ավելին
«Ինտերն» սկսել է նախապատրաստվել 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին` ընկերական հանդիպում անցկացնելով Մալթան ներկայացնող «Գզիրայի» դեմ։ Սիմոն Ինձզագիի թիմը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։ Հանդիպման երկրորդ կեսին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ «Ներաձուրիների» կազմից աչքի են ընկել նաև Ռաուլ Բելանովան, Քրիստիան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` ջենովական ակումբի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան ու Խոակին Կոռեան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ […]
Ավելին
1 8 9 10 11 12 18

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026